Amazon-ը վավերագրական ֆիլմ կնկարահանի Սելին Դիոնի հիվանդության մասին
Amazon-MGM ստուդիան վավերագրական ֆիլմ կնկարահանի Սելին Դիոնի և նրա հազվագյուտ նյարդաբանական հիվանդության՝ մկանային կոշտության համախտանիշի մասին: The Guardian թերթը հայտնում է, որ ֆիլմը կոչվում է «Ես՝ Սելին Դիոն»։
«Վերջին երկու տարին ինձ համար հեշտ չի եղել։ Սա ճանապարհորդություն էր ախտորոշումից մինչև հետազոտություն և հասկանալ՝ ինչպես այն վերահսկել», - ասել է Դիոնը:
kulturomania.ru-ի հաղորդմամբ, այնուամենայնիվ, Դիոնը հույս ունի վերադառնալ իր կարիերային։ Ախտորոշման պատճառով Դիոնը ստիպված է եղել չեղարկել բոլոր ելույթները։ Նրա խոսքով, ինքը կարոտում է հյուրախաղերը և երկրպագուներին տեսնելու հնարավորությունը, ինչը նրան դրդել է ստեղծել ֆիլմ։
Մկանային կոշտության համախտանիշը հազվագյուտ աուտոիմուն հիվանդություն է, որի դեպքում հիվանդը զգում է մկանների ընդհանուր կոշտության աճ (մկանային տոնուսի բարձրացում, ցավոտ սպազմ):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան