Ցուկերբերգը ներողություն է խնդրել իր սոցիալական ցանցերից տուժած դեռահասների ընտանիքներից
Միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ստիպված է եղել հրապարակավ ներողություն խնդրել դեռահասների ծնողներից, որոնք տուժել են իր սոցիալական ցանցերի օգտագործման պատճառով։ Վեստի.ռու-ն գրում է, որ Meta կորպորացիայի սեփականատերը ցուցմունք է տվել ԱՄՆ Սենատում։
Ըստ սենատորների, Ցուկերբերգի սոցիալական ցանցերը տարածում են վնասակար բովանդակություն և դրանով իսկ վնասակար ազդեցություն են ունենում երեխաների վրա՝ նրանց մղելով դեպրեսիայի և նույնիսկ ինքնասպանության:
Գործարարին առաջարկվել է տուժած ընտանիքներին փոխհատուցում վճարել սեփական միջոցներից։ Ցուկերբերգն անտեսել է առաջարկը, սակայն ներողություն է խնդրել տուժածների հարազատներից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին