Կառավարությունը 3.1 մլրդ դրամ փոխանցեց՝ 43 սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորման համար
«Նախագծով առաջարկվում է պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին 3 մլրդ 151 մլն դրամ փոխանցել՝ 34 համայնքների թվով 43 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ ծրագրերից երկուսը սկսվել էին դեռ 2021 թվականին, 10-ը՝ 2022 թվականին և 31-ը՝ 2023 թվականին։
Սանոսյանն ասաց, որ այդ ծրագրերը հիմնակնում ավարտվել էին 2023 թվականին, բայց որոշակի թղթաբանություն է կատարվել, ինչի հետևանքով նոր են վճարում պետության համաֆինանսավումը։
«Մենք 2023 թվականին ռեկորդային մեծ չափաբաժնով՝ 30.3 մլրդ դրամ համաֆինանսավորել ենք և 3.1 մլդր էլ այսօր ենք ֆինանասավորում»,- հայտարարեց ՏԿԵ նախարարը։
Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր ծրագրերը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին