Այս տարվա ընթացքում կարմրուկով հիվանդացել է ավելի քան 40 մարդ
Կարմրուկով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, ով չի պատվաստվել կամ նախկինում չի հիվանդացել: Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ հիվանդի հետ շփված 10 անձից 9-ը (ովքեր չեն պատվաստվել կամ նախկինում հիվանդացել) հիվանդանում են:
«Կարմրուկը պատվաստումներով կանխարգելվող հիվանդություն է:
Հիվանդության դեմ պատվաստանյութերն անվտանգ են, արդյունավետ և հասանելի ավելի քան 50 տարի:
1 տարեկանում և 4-ից 6 տարեկանում կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստումը պաշտպանում է կարմրուկից և դրա բարդություններից»,-նշում են նախարարությունից։
ՀՎԿԱԿ հրապարակած վերջին տվյալների համաձայն, այս տարի կարմրուկով հիվանդացել է արդեն 41 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան