Փրկարար ծառայություն. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են.
«Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով`
https://armroad.am/am/news/inner/News_29.12.2023
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վարդենյաց լեռնանցքը կցորդով բեռնատարների համար անցանելի է անվաշղթաների կիրառման դեպքում։
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի է բեռնատարների համար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է
- Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան