Արմեն Բադալյան. Ալիևի՝ նոր Սահմանադրության պահանջը ժամանակ շահելու նպատակ ունի
Որպես խաղաղության հաստատման նախապայման Հայաստանի նոր Սահմանադրություն ընդունելու պահանջ հնչեցնելով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակ է շահում։ Panorama.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Վաղուց նշում էին, որ Ադրբեջանը պահանջում է Նոր Սահմանադրության ընդունում, քանի որ բոլոր Սահմանադրություններում կամ կատարված փոփոխություններում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ։ Այս հոդվածները սահմանադրական փոփոխություններով փոխել չես կարող, դրա համար պետք է լինի նոր Սահմանադրություն։ Բայց սա երկրորդական պատճառն է։ Ադրբեջանը շատ լավ հասկանում, ինչքան էլ փոխվի Սահմանադրությունը, եթե իշխանությունը ցանկանա Արցախի հարցի վերաբացում ու զինված ճանապարհով հարցի լուծում, ունենա Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը, առանց նայելու, թե ինչ է գրված կամ չի գրված Սահմանադրության մեջ, գործողություններ իրականացնելու է։ Իսկ այդպես կարող է լինել, եթե Ռուսաստանն Ուկրաինայում տեսանելի ու շոշափելի հաղթանակ տանի։ Դրանից հետո Ռուսաստանը կաջակցի Հայաստանում նոր իշխանության ձևավորման գործընթացին»,-ասաց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով, երբ Ադրբեջանը պահանջում էՍահմանադրությունը փոխել, հասկանում է, որ Ղարաբաղի հարցի ռևանշիզմը թաքնված է ոչ թե Սահմանադրության հոդվածների մեջ, այլ Ուկրաինայում ընթացող ռուսական ռազմական գործողությունների արդյունքով Հայաստանում իշխանափոխության մեջ։
«Եթե Ուկրաինայում Ռուսաստանը բավականին լուրջ հաղթանակ է տանում, ապա տրամաբանական է, որ Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն, ինչի արդյունքում կվերաբացվի Արցախի հարցը։ Այսինքն, երբ Ադրբեջանը պահանջում է փոխել Սահմանադրությունը, նա ժամանակ է շահում, քանի որ Սահմանադրությունտ փոխելու համար առնվազն 40-50 օր է պետք, նույնիսկ ավելի երկար, իսկ այդ ընթացքում հստակություն կարող է մտցվել Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններում»,-ասաց նա։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին