Կուսության ստուգումը բռնության տեսակ է, որը պետք է օրենքով ամրագրենք. Զարուհի Բաթոյան
«Բոլոր բռնությունների սահմանումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է Քրեական օրենսգրքի փոփոխությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխանեցմամբ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ խոսելով իր և ՔՊ-ական ևս երկու պատգամավորի՝ Սոնա Ղազարյանի և Ծովինար Վադանյանի ներկայացրած նախագծերի փաթեթի մասին, որով մասնավորապես առաջարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել։
Բաթոյանը նշեց, օրենքը պետք է պաշտպանի հնարավոր բոլոր դեպքերը։
Հարցին՝ կետրից մեկով արգելվում է կուսության ստուգումը, արդյո՞ք դա Հայաստանում տարածված է, որ իրենց մտահոգել է. նա ասաց. «Մեզ մտահոգել է սահմանումների վերանայումը, թարմացման կարիք ունեն սահմանումները։ Նոր սահմանումներ ենք տալիս։
Չե՞ք համարում, որ կուսության ստուգումը բռնության տեսակ է։ Այն բռնության տեսակ է, աշխարհում ճանաչում են որպես բռնության տեսակ, մենք էլ պետք է օրենքով ամրագրենք, անկախ նրանից, թե ում մտքով դա կանցնի, ինչպես կորոշեն դա իրականացնել, հակարծ դա... ։ Եթե մարդու կամքին հակառակ է, համարվում է բռնություն»։
Հարակից հրապարակումներ`
- Կուսության ստուգումը մշակութային խնդիր է, որը պետք է արգելել. ՔՊ-ական Ծովինար Վարդանյան
- «Երբ խոսքը վերաբերվում է վարչապետիս ընտանիքի անդամներին, բառապաշարս սպառվում է». Հակոբյանի ծնունդն է
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան