Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Panorama.am-ի տեղեկություններով, Ա. Գևորգյանը ձերբակալվել է երեկ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյանների գործով։
Panorama.am-ը դիմեց Քննչական կոմիտե՝ Ա. Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդման պատճառների մասին տեղեկանալու, ունեցած տեղեկությունները հստակեցնելու համար։
«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին տեղեկատվություն չի տրամադրվում»,-ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
ՔԿ-ն ավելի վաղ հայտնել էր, էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից:
Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:
Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը:
Նշված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 6 անձ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան