
Ո՞ր տարբերակը կընտրի այս իրավիճակում հայտնված Ալեն Սիմոնյանը
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ նկատմամբ քրեական հետապնդման իրականացմանը, գրում է.
«Այն իրավիճակում, որում հայտնվել է Ալեն Սիմոնյանը՝ լուծումները շատ չեն:
Նա կարող է արժանապատվությամբ հրաժարական տալ՝ ամուր կանգնելով իր ընտանիքի բարի համբավը պաշտպանելու դիրքերում, բայց կարող է նաև «ուղղափառ հեղափոխական» դիրքերից հանդես հալ՝ ուրանալով «հակահեղափոխական» արարքի մեջ ներքաշված եղբորն ու նրա ընտանիքին:
«Նիկոլականի» տեսակը ճանաչելով՝ նա, թերևս, կընտրի երկրորդ տարբերակը»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ ձերբակալվածներից մեկը Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը