Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը կալանավորվեց։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը։
«Հրապարակ»-ն ավելի վաղ գրել էր՝ «Սիներջի» ընկերությունից 3 անձ է ձերբակալվել՝ երկու երիտասարդ կին, որոնք մանկահասակ երեխաներ ունեն և տնօրենը` Աշոտ Հովհաննիսյանը։
«Կանանցից մեկը, հիշեցնենք, Ալեն Սիմոնյանի եղբոր կինն է՝ Անի Գևորգյանը, ով ծրագրերի ղեկավար է աշխատել ընկերությունում երկար տարիներ և մեկ տարի առաջ դուրս է եկել աշխատանքից: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» փորձել է մասնակցել էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին, տենդերը չի կայացել, բայց մեղադրանքը այսօր վերաբերում է չկայացած տենդերին: Այդ տենդերի փաստաթղթերը պատրաստել է Անի Գևւորգյանը։ Այսօր առավոտյան «Սիներջիի» Լիլիթ անունով աշխատակցի նկատմամբ դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել, տնօրենի և Անի Գերոգյանի հետ կապված դեռ որոշում չկա։
Մեր տեղեկություններով, «Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննսյանը երկքաղաքացի է՝ նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։
Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է»,-գրում է աղբյուրը։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ր տարբերակը կընտրի այս իրավիճակում հայտնված Ալեն Սիմոնյանը
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ ձերբակալվածներից մեկը Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- «Հրապարակ». Ինչո՞ւմ են մեղադրում Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը
- Ձերբակալվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կինը