Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ուզում է դարձնել ՔՊ-ստան՝ առանց ազգային իղձերի. Արծվիկ Մինասյան
«Ես ենթադրում եմ, որ իրենք ոչինչ չեն ասել, կամ չեն տիրապետում ադրբեջանական սահմանադրական փաստաթղթերին կամ կարգավորումներին»,-ԱԺ-ում կազմակերպված ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով իշխանությունների այն հայտարարությունը, թե իբր իրենք էլ ադրբեջանական կողմին են ներկայացրել պահանջներ իրենց սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։
Նրա խոսքով, եթե ադրբեջանական և թուրքական պահանջը վերաձևակերպված է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական անցյալից, անժամանցելի իրավունքներից, ապա եթե նույնիսկ իշխանությունները համոզված են, որ այն լավ բան է, միևնույնն է չպետք է գնան դրան։
«Եթե դու թշնամու ասածներն անում ես, նշանակում է դու ենթարկվում ես նրա խաղի կանոններին, առավել ևս այս դեպում, երբ սարսափելի է դիտարկել, որ այսօրվա իշխանությունը փորձում է ուրանալ նաև հայոց Երրորդ հանրապետության պետականության հիմքերը։ Իրենք ասում են, բերեք այդ հիմքը փոխենք։ Եթե հիմքը փոխում ես, նշանակում է շենքը քանդում ես, այն նշանակում է վերացնել Երրորդ հանրապետությունը։ Այս իշխանությունը գնում է դրան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հայտարարելով, որ իշխանություններն ուրանում են ամեն ինչ՝ Մինասյանն հավելեց. «Աստված չտա նման իրավիճակ առաջանա, բայց չի բացառվում, որ վաղը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն էլ քանդել տան։ Քանի այս իշխանությունը կա, իմացեք, անընդհատա պարտվելու ենք։ Եթե իրենք շարունակեն մնալ, կգա մի պահ, որ ուղղակի հայ մարդն այստեղ իրավունք չի ունենա ապրելու։ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը Հայաստանը ուզում են դարձնել ՔՊ-ստան՝ առանց ազգային իղձերի, առանց նպատակների, առանց հայ մարդու ինքնության պահպանման»։
Հարակից հրապարակումներ`
- Մի օրը կխոսեն Սահմանադրությունը, հետո՝ գերբն ու օրհներգը փոխելու մասին, մինչդեռ մեզ գոյաբանական վտանգ է սպառնում. Փորձագետ
- Սահմանադրության 4 կետեր, որոնք խնդրահարույց են Թուրքիայի, Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի համար. Քրիստինե Վարդանյան
- ՀՀ Սահմանադրության փոփոխման մասին Ալիևը խոսել էր դեռ 2021թ-ին
- Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան