Երևանում և հանրապետության խոշոր քաղաքներում դիտվել է օդի բարձր աղտոտվածություն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից դիտարկումների տվյալներ են հրապարակել Երևանում և մարզերում օդի որակի վերաբերյալ։
Ըստ դիտարկումների՝ հունվարի 24-31-ը Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունվարի 26-29-ը, 31-ին, Նոր Նորքում՝ հունվարի 26-ին, 30-ին, Արաբկիրում՝ հունվարի 24-ին, 26-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում հունվարի 30-ին, 31-ին, Նոր Նորքում հունվարի 29-ին, 31-ին, Արաբկիրում՝ հունվարի 26-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Գյումրիում՝ հունվարի 19-ին և 20-ին,
Արարատում՝ հունվարի 23-ին,
Հրազդանում՝ չի գերազանցել,
Վանաձորում՝ հունվարի 18-ին։
Ալավերդիում՝ չի գերազանցել։
Հարակից հրապարակումներ`
- Տարվա ընթացքում բացահայտել ենք լուրջ բացեր օդի աղտոտվածության, կանաչ տարածքների մասով. Ինգա Զարաֆյան
- Օդի աղտոտվածությունը շարունակում է մնալ վտանգավոր մակարդակներում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան