Թուրքիայում փակում են ռուսական ընկերությունների հաշիվները
Որոշ թուրքական բանկեր սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները և խստացնել ֆիզիկական անձանց նկատմամբ պահանջները։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Ведомости» թերթը՝ հղում անելով ֆինանսական խորհրդատուներին և բիզնեսի սեփականատերերին։
«Թուրքական բանկերը խստացրել են իրենց քաղաքականությունը ռուս հաճախորդների նկատմամբ. որոշ ֆինանսական հաստատություններ սկսել են փակել ընկերությունների հաշիվները և մեծացրել են պահանջները այն անձանց համար, ովքեր պատրաստվում են քարտ ստանալ», - գրել է թերթը։
Նշվել է, որ թուրքական ֆինանսական կազմակերպությունները սկսել են կտրուկ դադարեցնել Ռուսաստանից կատարվող վճարումներն տարեսկզբից։
Դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որն ընդլայնում է հակառուսական պատժամիջոցների կիրառման իրավական հիմքերը։ Մասնավորապես, դա հնարավորություն է տալիս անջատել ֆինանսական համակարգից այն բանկերը, որոնք աջակցում են Մոսկվային շրջանցելու պատժամիջոցները։
Թեմային արձագանքել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ այժմ խնդիրը լուծելու համար քննարկում են իրականացվում թուրքական կողմի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան