Լևս Դավթյան. Ազատմանս դիմումը գրեցի
Դերասան Լևս Դավթյանը, որ աշխատում էր Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում, ազատման դիմում է գրել։
«Մեծ ցավ եմ ապրում, որ լքում եմ հարազատ թատրոնս` տունս...
Մհերնա ինձ բերել թատրոն, լավագույն դերերիս մեջ մեծ ամագ ունի ինքը, ու Մհերին հեռացնելուց հետո բարոյական չեմ համարում իմ հետագա աշխատանքը մեր թատրոնում...
Սրանք մի օր գնալու են, իրենց ծառայող աղբին էլ քամին սրբելու ա տանի...դեռ կվերադառնանք ու դեռ կտեսնենք` ով ինչ կորցրեց...
Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին, մինչ հանդիպում...»,-ֆեյսբուքյան իր էջում այսպես է մեկնաբանել իր քայլը դերասանը։
Նա նաև հրապարակել է ազատման դիմումի լուսանկարը, որտեղ նշված է. «Անհամատեղելի եմ համարում իմ հետագա աշխատանքը ներկայիս թատրոնի տնօրինության հետ»։
Հարակից հրապարակումներ`
- «Մհեր Մկրտչյան» թատրոնը դեռ առանց տնօրեն է
- Սոս Ջանիբեկյանի հետ քննարկում եղել է, սակայն դեռ «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթ չի հայտարարվել
- Սա պայքար է հանուն նրա, որ վաղը մեր սերունդները չապրեն թուրքական վիլայեթում․ Լևս Դավթյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան