Կադիրովի դուստրը նշանակվել է բարձր պաշտոնի
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի դուստրը՝ Խադիժաթ Կադիրովան, նշանակվել է հանրապետության ղեկավարի և կառավարության վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում՝ սոցիալական բլոկի հետ փոխգործակցության գծով։ Այս մասին հայտնում է Չեչնիայի ղեկավարի և կառավարության մամուլի ծառայությունը։
rbc.ru-ն գրում է, որ Չեչնիայի ղեկավարի և կառավարության վարչակազմի ղեկավարն է առաջարկել նրան այդ պաշտոնում։ Նա նշել է, որ Կադիրովան հաջողությունների է հասել Գրոզնիի քաղաքապետարանի նախադպրոցական կրթության բաժնի վարիչի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ աշխատելու գործում, վստահ է, որ նոր պաշտոնում նրան կհաջողվի մեծ արդյունքների հասնել սոցիալական ոլորտի զարգացման գործում։ Ռամզան Կադիրովը հավանություն է տվել առաջարկին և դստերը մաղթել հաջողություն։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան