Կառավարությունը 680 մլն դրամի մաքսատուրքից ազատեց Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերություններին
Կառավարությունն այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտա միանգամից 4 կազմակերպության։
Արտոնություններ ստացող ընկերություններ են «ՄԵՆՕԿ» ՀՁ, «ԱՆԻԹԵՔՍ», «ԷԼՄԱ ՇՈՒԶ» և «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։
«Անիթեքս» ընկերությունը կազատվի 628 մլն դրամ մաքսատուրքից։ 232 մլն դրամի մաքսային արտոնություն էլ կտրվի նույն ոլորտում բիզնես գործունեություն ծավալող «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությանը։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում արձանագրված է, որ «Անիթեքս»-ի և «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ընկերությունների միակ սեփականատերը «Նաթքոմ Լիմիթեդ» ընկերությունն է, որը գրանցված է Կիպրոսում։
«Հետքն»-ը ժամանակին գրել էր, որ Կիպրոսի ռեգիստրում ամրագրված է, որ ընկերության 40% բաժնեմասը պատկանում է Աստղիկ Ալեքսանյանին՝ Սամվել Ալեքսանյանի դստերը։
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված 42 հարցից զեկուցվող է 3-ը։
Հարակից հրապարակումներ`
- Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնությունը երկարաձգվեց մինչև 2025 թ. հունվարի 1-ը
- «Լույս». Անցած 4 տարիների ընթացքում Հայաստանի հարկային և մաքսային արտոնությունների տրամադրման ոլորտում խոստացված բարեփոխումները չեն իրականացվել
- ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով անձնական օգտագործման ապրանքների ներմուծման չափանիշները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան