Ուկրաինան մտադիր է Ռուսաստանից ստանալ 1 տրիլիոն դոլար
Կիևը, Արևմուտքի օգնության կրճատման ֆոնին, ցանկանում է Ռուսաստանից ստանալ 1 տրիլիոն դոլար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ազգային հեռուստամարաթոնի եթերում նման պնդումներ է հնչեցրել Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն։
Նախ, նա հիշատակել է հակամարտությունից ստացված 750 միլիարդ դոլարի ուղղակի վնասի գնահատումը, որը հնչեցրել էր վարչապետ Դենիս Շմիգալը դեռ 2022 թվականի ամռանը Լուգանոյի ֆորումում՝ Ուկրաինայի վերականգնման առաջին համաժողովում: «Ավելացրե՛ք անուղղակի կորուստները, որոնք կարող են այս թիվը բարձրացնել 1 տրիլիոնից ավելի»,-նշել է Ուստենկոն։
Ավելի վաղ Ուստենկոն կոչ է արել բրիտանական նավթագազային Shell ընկերությանը ավելի քան 1 միլիարդ դոլար փոխանցել Ուկրաինային Ռուսաստանում իր ակտիվների վաճառքից, եթե գործարքը կայանա: 2023 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ ԵՄ-ն չկարողացավ համաձայնության գալ Կիևին 50 միլիարդ եվրո հատկացնելու մասին, խոստացավ անցնել «պլան Բ»-ին, որի առաջին մասը, ըստ նրա, ներքին փոխառությունների փնտրտուքն է։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն ու Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով
- Ուկրաինայում ոչնչացվել են այն մարդիկ, որոնք պատրաստ էին Ռուսաստանի հետ երկխոսության․ Պուտին
- Ուկրաինացի պատգամավորը քննադատել է իշխանություններին՝ ռազմագերիներով Իլ-76-ի կործանման հետ կապված լռության համար