ՌԴ ԱԳՆ-ից բացառել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորությունը
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցն այսօր օրակարգում չկա։ «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ ՀԱՊԿ հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Վիկտոր Վասիլևը։
Դիվանագետը նշել է, որ ՀԱՊԿ-ի ուշադրությունն այսօր կենտրոնացած է 2023 թվականի նոյեմբերին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման վրա և այդ աշխատանքներին մասնակցում են դաշինքի բոլոր երկրները։
«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի վերոհիշյալ նստաշրջանում ընդունված փաստաթղթերը, որին հայկական կողմը չի մասնակցել, այժմ գտնվում են Երևանի դիտարկման տակ։ Այդ փաստաթղթերից մի քանիսն արդեն ունեն հայկական կողմի համաձայնությունը, որից կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հարց չի դրված»,-ասել է Վասիլևը։
Պատասխանելով ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի չմասնակցելու մասին հարցին՝ դիվանագետը նշել է, որ դա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, թեև այն կատարվել է ճնշման ներքո։
«Շատ առումներով այս իրավիճակն ինչպես արևմտյան երկրների ճնշման, այնպես էլ Հայաստանի ղեկավարության ու բնակիչների հասկանալի էմոցիաների արդյունք է»,- նշել է նա։
Վասիլևը հույս է հայտնել, որ բանականության ձայնը վաղ թե ուշ կհաղթի զգացմունքներին։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար է առանց ՀԱՊԿ-ի. ՌԴ ԱԳՆ
- Մենք որևէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից. Արմեն Գրիգորյան
- Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ներկայումս օրակարգում չկա. ՌԴ դեսպան
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ժամանել է Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան