ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հատուկ նշանակության վաշտը Հայաստանում զորավարժություն կանցկացնի
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՄՕ) ռազմաբազայի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողները բարձրլեռնային «Կամհուդ» զորավարժարանում կմասնակցեն պլանային վարժանքների, որի ընթացքում կանցկացնեն մարտական վազք։ Այդ մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Տարածքն հատելու վազքի ընթացքում զինվորականները հակադիվերսիոն առաքելություններ կիրականացնեն՝ շարժվելով լիակատար ռադիոլռության մեջ՝ պայմանական հակառակորդի միջոցները ռադիոճնշելով։
Նաև երթի ընթացքում Tiger զրահամեքենաներով հետախուզություն կկազմակերպվի կազմավորման այլ ստորաբաժանումների զինտեխնիկայի շարասյուների երթուղու երկայնքով։
Վարժական հրապարակում հատուկ ջոկատայինները լեռնային շրջաններում կիրականացնեն թաքնված տեղաշարժ և կողմնորոշում տարածքում, կանցնեն կրակային պատրաստության ստանդարտներ, քիմիական անձնական պաշտպանության միջոցների կիրառում, ինչպես նաև կհաղթահարեն խոչընդոտները։
Զինվորականները նաև կանցկացնեն տարածքի հետախուզություն և կկազմակերպեն դարանակալում։
Առաջիկա զորավարժությունների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու պայմանական հակառակորդի թիկունքում գործելու ունակության, դիտարկում իրականացնելու, քողարկվելու և ռազմաբազայի հրամանատարության հետ կապ պահպանելու կարողության վրա։
Հարակից հրապարակումներ`
- 102-րդ ռազմաբազայի ծառայողներն օրերս ձերբակալել են Գյումրիում ապաստանած Ռուսաստանի քաղաքացու
- «Ժողովուրդ». Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ չի բացառվում՝ առաջիկայում Գյումրու 102-րդ ռազմաբազան այնտեղից դուրս բերվի
- ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՌԴ 102-րդ ռազմակայան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին