Ստամբուլի հարակից գործարանում երկու հոգով պատանդներ են վերցրել 7 աշխատակցի
Ստամբուլից արևելք գտնվող գործարաններից մեկում երկու հարձակվողներ պատանդներ են վերցրել։ Նրանցից մեկը ձեռնարկության նախկին աշխատակից է։ Cumhuriyet թերթը հայտնում է, որ ընդհանուր առմամբ գերեվարվել է 7 մարդ։
Սկզբում հաղորդվում էր, որ Ստամբուլի արվարձաններում գտնվող Procter & Gamble գործարանի աշխատակիցներին մեկ զինված անձ է պատանդ վերցրել, դեպքի վայր են բերվել հատուկ ջոկատայիններ։
Հաղորդվել է, որ հարձակվողը պատանդ է վերցրել մարդկանց՝ ի նշան Գազայի հատվածի իրադարձությունների դեմ բողոքի։
Պարբերականի տվյալներով՝ պատանդ են վերցվել յոթ մարդ, այդ թվում՝ մի կին։ Ենթադրվում է, որ զինված մարդկանցից մեկն անցել է ձեռնարկության ցանկապատի վրայով։
«Պատանդներին վերցրել են երկու տղամարդ՝ զենքով, ռումբ հիշեցնող ինչ-որ իրով, նրանցից մեկը գործարանի նախկին աշխատակից Իբրահիմ Յ.-ն էր, որը զբաղվում էր ներկելով։ Նա սոցիալական ցանցեր է հեռարձակում պատանդների կադրերը»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրում է պարբերականը։
Ըստ հոդվածագրի՝ պատանդների առողջական վիճակը լավ է, այսօր նրանցից մեկի ծննդյան օր է։ Պատանդ վերցրած տղամարդիկ թույլ են տվել նրանց նշել գերի ընկածներից մեկի ծննդյան օրը, քանի որ տոնի համար ամեն ինչ արդեն պատրաստ էր։
Հարակից հրապարակումներ`
- Օտարերկրյա զբոսաշրջիկների համար Ստամբուլի Սուրբ Սոֆիայի մզկիթ մուտքը կլինի տոմսով
- Ստամբուլի կենտրոնում հյուրանոց է բռնկվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին