Փաշինյանն ասել է, որ ՌԴ-ն չի կարող լինել Հայաստանի հիմնական գործընկերը պաշտպանության ոլորտում
Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մի քանի պատճառներով Ռուսաստանը պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում չի կարող լինել Հայաստանի առանցքային գործընկերը։
«Մենք հիմա պետք է ոչ միայն ունենանք հայեցակարգ, այլ պետք է հասկանալ նաև, թե այդ հայեցակարգի իրագործումը որքանով է իրատեսական, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Մենք պետք է հասկանանք ում հետ իրատեսորեն կարող ենք ունենալ ռազմատեխնիկական և պաշտպանական բնույթի հարաբերություններ։ Այդ խնդիրը նախկինում հեշտ էր, որովհետև այդ հարցը չկար և հայեցակարգ ստեղծելու մեջ էլ բարդություն չկար։ Նախկինում մեր պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը Ռուսաստանի Դաշնության հետ էր, հիմա այդպես չի կարող լինել և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներով։ Հիմա պետք է հասկանանք այս հայեցակարգի մեջ ի՞նչ հարաբերություններ ենք ունենում Հնդկաստանի հետ»,-ասել է Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը՝ Կարմիր զգեստով ճամփորդներին հանդիպած ցուլերի ու Սահմանդրության փոփոխության մասին
- Դիվանագիտությունը գործիք է, ինչպես համակարգիչը․ Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին