Փրկարարները երկաթյա թիթեղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են.
«Փետրվարի 1-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդի փողոցի ավտոլվացման կետերից մեկի տանիքի ծածկը ընկել է ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ (մասնավոր) երկաթյա թիթեղը (մոտ 40 քմ) հեռացրել են «Mazda» մակնիշի ավտոմեքենայի վրայից։
Վնասվել է ավտոմեքենայի ծածկը և բեռնախցիկի հատվածը. տուժածներ չկան»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան