Զինծառայությունից խուսափելու համար ԱԱԾ աշխատակիցները բռնել են Օշականցի Գևորիկի որդուն
Երեկ՝ հունվարի 31-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում, ՀՀ ՆԳՆ Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել Օշական գյուղի բնակիչ 21-ամյա Սարգիս Մելիքյանի գտնվելու վայրի մասին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, կարճ ժամանակում իրավապահները Օշականում հայտնաբերում են Ս. Մելիքյանին, և բերման ենթարկում ոստիկանության Աշտարակի բաժին:
Վերջինիս նկատմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին որոշում է կայացրել՝ որպես խափանման միջոց կալանավորումը:
Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ նախկին ՔրՕրի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափել):
Նա քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին է:
Ըստ աղբյուրի, Ս. Մելիքյանը ոստիկանության Աշտարակի բաժնից տեղափոխվել է ԱՆ քրեակատարողական ծառայության «Արթիկ» ՔԿՀ։