Ամերիկացին տեսանյութ է ձայնագրել, որտեղ սեփական հոր կտրած գլուխը ձեռքին քննադատում է Բայդենին
Փենսիլվանիայի բնակիչը գլխատել է հորը և տեսագրել՝ կտրված գլուխը ձեռքին քննադատելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները և տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Միդլթաուն բնակավայրի ոստիկանությունը պաշտոնապես հաստատել է, որ անվտանգության ուժերը ձերբակալել են ոմն Ջասթին Մոնին՝ իր հոր սպանության կասկածանքով։
«Մոնը հայտնաբերվել և բերման է ենթարկվել»,-գրել է ոստիկանությունը՝ հանցագործության մասին մանրամասներ չհայտնելով:
Հայտնի է, որ այլևս որևէ սպառնալիք չկա, և հետաքննությունը շարունակվում է։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 33-ամյա Մոնը գլխատել է սեփական հորը։ Տեղական LevitttownNow պորտալը, վկայակոչելով աղբյուրներ, գրում է, որ տղամարդու մարմինը հայտնաբերվել է լոգարանում, իսկ ոստիկանություն կանչել Ջասթինի մայրը։ Հղում կատարելով ոստիկանության փաստաթղթերին՝ պորտալը նշում է. «Մահացած տղամարդու գլուխը հայտնաբերվել է կաթսայի մեջ, պոլիէթիլենային տոպրակով փաթաթած»։
Բացի այդ, ոստիկանություն կանչելուց մոտ մեկ ժամ առաջ Մոն վիճահարույց տեսանյութ է հրապարակել YouTube-ում։ Տեսանյութում նա ցույց է տվել հոր կտրած գլուխը։ Մեկ այլ լրատվամիջոց՝ NBC-ն նույնպես հաստատում է այս տեղեկությունը։
Երկու լրատվամիջոցներն էլ նշել են, որ տեսանյութում տղամարդը քննադատել է տարբեր բաներ՝ այդ թվում՝ նախագահ Բայդենին, LGBT* և Black Lives Matter շարժումներին։
Հարակից հրապարակումներ`
- Կոլորադոյում փոխհրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
- Իլինոյս նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վեց տուժած կա
- Ամերիկայում շարունակվող բողոքի ալիքն աննախադեպ է անցած տասնամյակների ընթացքում