Փաստաբան. Լենա Նազարյանին կարող է սպառնալ ընդհուպ քրեական պատասխանատվություն
Թագուհի Թովմասյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը հայտնեց, որ իրենց կողմից դիմում է ուղարկվել դատարան, որպեսզի ստանան կատարողական թերթ ԴԱՀԿ ծառայության միջոցով պարտավորեցվի դատական ակտը կատարել, ինչպես սահմանված է օրենքով։
«Հակառակ դեպքում կրկին դիտավորությամբ ակտը չկատարելու համար կառաջանան ավելի ծանր հետևանքներ, մասնավորապես կարող է առաջանալ քրեական պատասխանատվության խնդիր, որը նախատեսված է Քրեական օրենսգրքով»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ այսօր Թագուհի Թովմասյանը հայտարարեց, չնայած դատարանի վճռին, Լենա Նազարյանն իրենից մինչ օրս ներողություն չի խնդրել։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյանը Լենա Նազարյանին մեղադրեց բեսպրեդելի ու դատական համակարգի նկատմամբ անարգանքի համար
- «Հրապարակ». Դատարանը Լենա Նազարյանի արդարացումը, թե «իդիոտ» նշանակում է «մեկուսացած մարդ», հիմք չի ընդունել
- «Իդիոտկա». Լենա Նազարյանը արձագանքեց Թագուհի Թովմասյանի ելույթին