«Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը վերջին օրերին մարզային հանդիպումներ են սկսել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրել էինք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը և մի խումբ համախոհներ կուսակցություն են ուզում ստեղծել։
Տեղեկացանք, որ Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը վերջին օրերին մարզային հանդիպումներ են սկսել, հանդիպում են անկուսակցական գործիչների, շարքային բնակիչների հետ, անսպասելի այցելություններ են կազմակերպում անծանոթ անձանց տներ, բացում են դռներն ու ներս մտնում՝ տեղեկացնելով իրենց մտադրությունների մասին։ Հավանաբար, սա կատարվում է առաջիկա քաղաքական գործունեության շրջանակներում: Նրանք արդեն եղել են Շիրակի մարզում, իսկ առաջիկայում նախատեսում են Գեղարքունիքի մարզ այցելել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։