Եթե հայ ժողովուրդը չի փոխում Փաշինյանին, նա է փոխելու հայ ժողովրդի. Աշոտյան
Քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Հարցերը և պատասխանները ներկայացվում է 168.am կայքում։
Հարցերից մեկը վերաբերել է «Հայոց պատմություն» առարկայի անունը «Հայաստանի պատմություն» անունով փոխելուն. ««Հայոց պատմություն» եզրույթը Նիկոլը ցանկանում է փոխել «Հայաստանի պատմություն»-ով։ Վտանգները պարզ են, բայց ավելի խորքային կբացատրե՞ս՝ որտե՞ղ է սա ցանկանում մեզ դեմ տալ»։
Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Փաշինյանի այդ նախաձեռնությունն ավելի խոշոր դիվերսիայի հերթական արարն է, որ գալիս է լրացնելու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, Արարատից հրաժարվելու, Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարելու, Հայաստանի Անկախության հռչակագիրը չեղարկելու, զինանշանը և օրհներգը փոխելու, դասագրքերում մեր պատմությունը խեղաթյուրելու, բանակը վարկաբեկելու և բազում այլ գործողություններ, որոնք ունեն ընդհանուր մեկ ռազմավարական նպատակ՝ փոխել հայի ինքնությունը։
Նույն օպերայից է նաև Նիկոլի կողմից տարվող մեկ այլ քայքայիչ քաղաքականություն՝ պոկել պետությունը Հայրենիքից և հակադրել իրար այդ երկու՝ իրականում օրգանապես կապված արժեքները։ Եթե հայ ժողովուրդը չի փոխում Փաշինյանին, նա է փոխելու հայ ժողովրդին։ Սա է դառը իրականությունը, որի վերջնարդյունքում Նիկոլը հույս ունի «հավերժացնել» սեփական ռեժիմը։ Պատկերավոր ասած, Փաշինյանը բռնի «սեռափոխության» է ենթարկում մեր ժողովրդին` հայերից կերտելով «տրանս-ինքնության» լաբորատոր ճագարներ»։
Հարցերն ու պատասխանները՝ սկզբանղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան