«Ժողովուրդ». Պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են 2023թ.-ին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«2023թ. պետական բյուջեի ծախսերը թերակատարվել են, սակայն միայն կապիտալ ծախսերի մասով: Ընթացիկ ծախսերը իրականացվել են բյուջեով նախատեսվածից ավելի մեծ ծավալներով (կատարողականի վերջնական տվյալները հասանելի կլինեն 2023թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունում):
Կապիտալ ծախսերը, թերակատարվելով հանդերձ, նախորդ տարվա համեմատ, աճել են, ինչը կարող է նպաստել տնտեսական աճի արագացմանը, սակայն անհրաժեշտ է իրականացնել դրանց առավել մանրամասն ուսումնասիրություն՝ տնտեսությանն ուղղվող և պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը տարանջատելու համար, որպեսզի հնարավոր լինի գնահատել դրանց աճի տնտեսական ազդեցությունները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: