Վարդան Ոսկանյան. Այո՛, Բաքուն ունի ստարտային առավելություն, որը դեռևս հաջողության գրավական չէ
«Բաքվի բարբարոսական վարչախմբի ծավալապաշտությանը դիմակայելու կամքի բացակայության և ակնհայտ թուլամորթության համար մեզանում որպես հիմնական «կռվան» օգտագործվում է այն, թե արհեստածին Ադրբեջանը մի շարք առումներով օբյեկտիվորեն առավելություններ ունի»,-նշում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով, ոչ ոք չի կարող ժխտել այդ առավելությունները, բայց կարող է այս առումով բերել մի այլաբանություն.
«Խորհրդային և վաղ հետխորհրդային շրջանում բուհական որոշ «պրեստիժային» մասնագիտությունների գծով ոչ բոլոր դեպքերում, սակայն այնուամենայնիվ գործում էր ազդեցիկ նոմենկլատուրային ծանոթ-բարեկամ ունենալու կամ ֆինանսական հնարավորությունների միջոցով քննությունների բարդությունը հաղթահարելու առավելության կայացած մեխանիզմ։
Նման նախնական առավելություն չունենալու դեպքում ելքը մեկն էր՝ դրսևորել կամք և գիտելիքի ձեռքբերմամբ սեփական ուժերով հաղթահարել բոլոր՝ նաև քննության բարդությունները, կամ, այլ խոսքերով, լինել իրական գերազանցիկ և հետ թողնել առաջին խմբին։
Արհեստածին Ադրբեջանի և Հայաստանի պարագայում պայմանականորեն նույն իրավիճակն է՝ այո՛, Բաքուն ունի ստարտային առավելություն, որն ինքնին դեռևս հաջողության գրավական չէ՝ պայմանով, եթե Հայաստանը դրսևորի կամք և դառնա գերազանցիկ մրցակցության բոլոր ոլորտներում»։
Հարակից հրապարակումներ`
- Այն հայկական պետականությունը կործանման տանելու ուղիղ ճանապարհն է՝ ճանապարհ դեպի դժոխք. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Տարածաշրջանը ճանաչողների համար Թուրքիայի ՊՆ ակնարկը շատ հստակ է
- Տապարը ձեռքներին այս ժպտացող արյունարբուները չեն հասկացել, չեն հասկանում և չեն հասկանալու խաղաղության լեզուն. Վարդան Ոսկանյան
- Կառուցում ես լավագույն դպրոց, կազմակերպում լավագույն կրթություն, բայց մորթվում և շենքը թողնում թշնամուն. Վարդան Ոսկանյան
- Հնդկաստանն արձագանքել է, որ ըմբռնումով է մոտենում Պակիստանի տարածքում ահաբեկչական խմբավորմանը հարվածներին.Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Իրանի հարվածները հակաիսրայելական են, հակաամերիկյան, պրոչինական ու պրոսիրիական