Կոչ ենք անում փոխել Աշոտ Հովանեսյանի և նույն գործով անցնող այլ անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքը. ՏՀՏ գործատուների միություն
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը խորին մտահոգություն է հայտնում «Սիներջի» ընկերության հիմնադիր և տնօրեն Աշոտ Հովանեսյանի, և նույն գործով անցնող այլ անձանց կալանավորման վերաբերյալ։
«Դիմում ենք որպես տեխնոլոգիական ոլորտի Միություն, որը գնահատում Է Աշոտ Հովանեսյանի և «Սիներջի» ընկերության ավանդը և բացառիկ ազդեցությունը Հայաստանի ՏՀՏ ոլորտի կայացման և զարգացման գործում։
Մենք գիտակցում ենք օրենքի գերակայությունը և կարևորում գործի քննության` բացառապես իրավական ճանապարհով իրականացումը։
Կոչ ենք անում փոխել Աշոտ Հովանեսյանի, և նույն գործով անցնող այլ անձանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքի հետ չկապված այլ միջոցով։
Խնդրում և հորդորում ենք մինչ քննության ավարտը հնարավորություն տալ Աշոտ Հովանեսյանին շարունակել պատվով ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը բազմաթիվ երկրներում։
Մեզ զանգահարում ևւ իրենց մտահոգությունն են հայտնում տեխնոլոգիական ոլորտի և երկրի համար մտահոգ բազմաթիվ ներկայացուցիչներ ևս՝ համարելով, որ ստեղծված իրավիճակում Աշոտ Հովանեսյանի, և նույն գործով անցնող այլ անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը դժվար է համարել հիմնավոր և անհրաժեշտ միջոց»,- նշված է միության հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված օպերատիվ-քննչական միջոցառումների, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում խուզարկությունների արդյունքում ձերբակալվել է 6 անձ: Նրանց թվում է եղել նաև էկոնոմիկայի նախկին փոխնարար Անի Իսպիրյանը, ում նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 2 ամիս ժամկետով տնային կալանքը։
Նույն գործով կալանավորված է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործով Քյարամյանը մեծ թվով թշնամիներ ձեռք բերեց
- Ես ինքս ինձ համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից. Վահագն Ալեքսանյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալության մասին
- Թագուհի Թովմասյան. Ալեն Սիմոնյանը խնդիր ունի թիմի ներսում, և որոշել են պատժել նրան
- Հապշտապ, առանց լուրջ հիմքերի. Լուսինե Թովմասյանը՝ սկեսրայրի կալանավորման մասին
- Սուրենյանց. Հակոբ Արշակյանի քայլը քաղաքական ուղերձ էր
- Ալեն Սիմոնյանի հարսի փաստաբան. Մինչև դատարանի որոշումը չտեսնենք, բողոքը չենք կարող կառուցել
- Հակոբ Արշակյանը գործարարներին խորհուրդ տվեց կարդալ «Սիներջիի» կալանավորված տնօրենի մասին «Վերելք» գիրքը
- Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է․ Ռոբերտ Հայրապետյան
- Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց
- Լուսինե Թովմասյանի սկեսրայրը կալանավորվեց
- Ո՞ր տարբերակը կընտրի այս իրավիճակում հայտնված Ալեն Սիմոնյանը
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ ձերբակալվածներից մեկը Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան