Վարդանյան. Որևէ մեկը չի կարող կանխատեսել՝ ինքը ներիշխանական որ ինտրիգների, որ հերթական քարոզչական շոուի զոհը կդառնա
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Քաղաքականությունը զբաղվում է նաև քաղաքականությամբ չզբաղվողներով։
Շաբաթվա դասը և ուղերձը հստակ էր․ քպ-ի հետ բոլոր, անգամ անուղղակի, անգամ անմեղ թվացող թեմաներով համագործակցողները ծանր գին են վճարելու։
Որևէ մեկը չի կարող կանխատեսել՝ ինքը ներիշխանական որ ինտրիգների, որ հերթական քարոզչական շոուի զոհը կդառնա։
Դու կարող ես լինել սփյուռքից հայրենիք լավագույն մղումներով վերադարձած երիտասարդ, կարող ես լինել հայտնի գործարար, կարող ես լինել առաջատար մասնագետ, բայց եթե որևէ կերպ համագործակցում ես, կապ ունես այս ռեժիմի որևէ ճյուղի հետ՝ քեզ մի օր կարող են ուղղակի շղթայակապ աշխատավայրից տանել, կարող են պառկեցնել ասֆալտին, կարող են երկար ժամանակով զրկել ազատությունից, որովհետև իշխանությանն այդպես է պետք։ Պարզապես, պետք է և վերջ։
Դու այդտեղ կարող ես անգամ լրիվ անմեղ լինել, բայց մեկ է, քավության նոխազը լինելու ես դու և երբեք ոչ իշխանության թիմի հավատարիմ անդամը։
Եվ համագործակցություն ասելով կարելի է հասկանալ ամենատարբեր գործառույթների իրականացումը, ծառայությունների մատուցումը, որոնք հաճախ այդ ծառայությունները մատուցողներն անվանում են՝ դե մենք գլուխներս կախ մեր գործ ենք անում, քաղաքականությամբ չենք զբաղվում։
Ուրեմն այս իշխանության հետ ցանկացած համագործակցության բացառումը բխում է ոչ միայն քաղաքական արդար, լրիվ հիմնավոր դիրքորոշումից, այլ նաև պարզ ինքնապաշտպանության բնազդից»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործով Քյարամյանը մեծ թվով թշնամիներ ձեռք բերեց
- Ես ինքս ինձ համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից. Վահագն Ալեքսանյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալության մասին
- Թագուհի Թովմասյան. Ալեն Սիմոնյանը խնդիր ունի թիմի ներսում, և որոշել են պատժել նրան
- Մտացածին սկանդալ է. Վահան Քերոբյանը՝ էկոնոմիկայի նախարարությանն առնչվող կոռուպցիոն չարաշահումների գործի մասին
- Հապշտապ, առանց լուրջ հիմքերի. Լուսինե Թովմասյանը՝ սկեսրայրի կալանավորման մասին
- Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
- Ալեն Սիմոնյանի հարսի փաստաբան. Մինչև դատարանի որոշումը չտեսնենք, բողոքը չենք կարող կառուցել
- Ալենի եղբոր կնոջը կալանք տված դատավորը Ալենի նախկին աշխատողն է․ Ռոբերտ Հայրապետյան
- Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց
- Լուսինե Թովմասյանի սկեսրայրը կալանավորվեց
- Ո՞ր տարբերակը կընտրի այս իրավիճակում հայտնված Ալեն Սիմոնյանը
- Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ հետ ձերբակալվածներից մեկը Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է
- ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մի շարք շահառուներին անհիմն փոխհատուցել է 238.4 մլն դրամ. ՔԿ-ն՝ Էկոնոմիկայի փոխնախարարի ձերբակալման մասին
- Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան