Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին զգուշացրել է չճանապարհորդել ՀՀ որոշ տարածքներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիների համար հերթական անվտանգային նախազգուշացումն է տարածել՝ հայտարարելով, թե մեղմացնում է սահմանափակումները։ Մասնավորապես, դեսպանատան էջում նշված է, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն դեպի հետևյալ վայրեր, ինչն արտացոլում է սահմանափակումների մեղմացում վերջին ծանուցման հրապարակումից ի վեր.
Գեղարքունիքի մարզ- Վարդենիսից արևելք;
Սյունիքի մարզ- Գորիսից արևելք;
Սյունիքի մարզ- Կապանից հարավ;
Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկելը թույլատրվում է, կանգառը՝ ոչ։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմաններին։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց ծանուցման հատել միջազգային սահմանները: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման»,- ասվում է հաղորդագրությունում։