Հայաստանը ռուսաստանցիների գարնանային ուղղությունների թոփ 5-յակում է
Հայաստանը դարձել է ռուսաստանցիների գարնանային ճամփորդությունների պահանջված ուղղություն ներից մեկը։ OneTwoTrip-ի մասնագետները վերլուծել են փնտրվող ուղղությունների, հյուրանողների վերաբերյալ տեղեկությունները։
Թուրքիան դարձել է առաջատարը. ռուսաստանցի ճանապարհորդների 17 տոկոսը ցանկանում է այնտեղ մեկնել մարտից մայիս ընկած ժամանակահատվածում։ Սա ամենաբյուջետային տաք ուղղություններից մեկն է, որտեղ լողափնյա սեզոնը կարող է սկսվել ապրիլի կեսերին:
Ցուցակի երկրորդ տեղում Վրաստանն է, որի մասնաբաժինը կազմել է 12 տոկոս։ Լավագույն եռյակը եզրափակում է Թայլանդը, որն ընտրել է օգտատերերի 11 տոկոսը։ Հնգյակում են ԱՄԷ-ն ու Հայաստանը, որտեղ պլանավորում է հանգիստ անցկացնել զբոսաշրջիկների 6 տոկոսը։
Գարնանային այցելությունների համար ամենահայտնի երկրների տասնյակում են Չինաստանն ու Ղազախստանը, ցուցակը եզրափակում են եվրոպական ուղղությունները՝ Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։