Վարդան Ղուկասյան. Հանրային ձայն ֆրակցիան քվորում չի ապահովելու արտահերթ նիստի կայացման համար
Վարդան Ղուկասյանը, որն առավել հայտնի է «Դոգ» մականունով, հայտարարություն է տարածել.
«Փետրվարի 7 ին նախատեսված է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Ես՝ Վարդան Ղուկասյանս հայտարարում եմ, որ Հանրային ձայն ֆրակցիան չի մասնակցելու և քվորում չի ապահովելու այդ արտահերթ նիստի կայացման համար:
Այս պահին կան շանտաժներ և ճնշումներ ավագանու անդամներից ոմանց վրա, որպեսզի այդ նիստը ամեն գնով կայանա:
Հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, եթե Հանրային ձայնի որևէ անդամ տրվի այդ շանտաժներին և մասնակցի նախատեսվող արտահերթ նիստին, նա ոչ միայն ամենավերջին պարսավանքին կարժանանա իմ կողմից, այլև իր կարիերան կավարտի նույն օրը:
Իսկ շանտաժի լեզվով խոսող իշխանությունները թող լավ իմանան, ես շատ շուտով անձամբ եմ գալու իրենց ետևից:
Հարգանքներով' Վարդան Ղուկասյան»։
Հարակից հրապարակումներ`
- Հայկ Մարությանի կուսակցություն. Միակ հարցը, որ իմաստ ունի քննարկել այս իշխանության հետ
- Հայկ Մարությանի և ևս 4 ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը կքննարկվի արտահերթ նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան