Բժիշկը նշել է այն մթերքները, որոնք ավելի վնասակար են, քան շաքարն ու աղը
Բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ ու ուռուցքաբան Մարկ Գաձիյանը նշել է երկու մթերք, որոնք ընդհանրապե պետք չեն օրգանիզմին, բայց հաճախ հայտնվում են մեր սեղաններին։
«Российской газеты»-ին նա ասել է, որ օրգանիզմի համար ամենավտանգավոր մթերքները չիպսն ու ապխտած երշիկն են, քանի որ դրանք պարունակում են կանցերոգեն նյութեր։ Վնասական նյութերի ցանկում այս մթերքն առաջաըար են՝ գերազանցելով շաքրին ու աղին։
Ուրոլոգը նշել է, որ դրանք պակաս վնասակար չեն, քան ապխտած նրբերշիկը։ Սակայն անհնար է ամբողջությամբ սննդակարգից վերացնել շաքարն ու աղը, բայց կարելի է վերահսել դրանց քանակը։
Բժիշկւ խոսել է նաև ջրի ու ալկոհոլի՝ օրգանիզմի վրա ունեցած ազդեցության մասին։ Օրական բավականաչափ սովորական ջուր խմելը կարևոր է միզաքարային հիվանդությունների կանխարգելման համար։
Ալկոհոլ, հատկապես թունդօգտագործելիս պետք է իմանալ, որ դուք գիտակցաբար ռիսկի եք դիմում: Բժիշկները վաղուց են նշել, որ ալկոհոլի անվտանգ չափաբաժին չկա, և դրա հետևանքները կարող են հանկարծակի երևալ։
Բժիշկը նաև հիշեցրել է՝ պետք չէ ծխել, ունենալ նստակյաց կենսակերպ, քանի որ արյան լճացումը կոնքի հատվածում առաջացնում է պրոստատիտ, ադենոմա, իսկ կանանց մոտ՝ արգանդի միոմա, պետք է հետևել քաշին, քանի որ ավելորդ կիլոգրամները ոչ միայն վնասում են սրտին, այլև վատ ազդեցություն են ունենում հորմոնալ մակարդակների, հոդերի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան