Իտալիայի մշակույթի փոխնախարարը կասկածվում է 17-րդ դարի նկարը գողանալու մեջ
Իտալիայի մշակույթի փոխնախարար, արվեստաբան Վիտորիո Սգարբին հրաժարական է տվել հնագույն նկարի գողության հետ կապված սկանդալի պատճառով։ Այս մասին գրում է Corriere della Sera-ն։
«Ես անմիջապես կհրաժարվեմ փոխնախարարի պաշտոնից և մոտակա ժամերին այդ մասին կտեղեկացնեմ»,-news.ru-ի հաղորդմամբ, ասել է նա։
Նշվում է, որ փոխնախարարին մեղադրել են նաև պետական պաշտոնյայի համար անօրինական առևտրային գործունեության մեջ. նա արվեստի վերաբերյալ վճարովի դասախոսություններ է կարդացել։ Ենթադրաբար, նրան հաջողվել է դրանից 150–200 հազար եվրո աշխատել։
Հունվարի սկզբին Սգարբիին կասկածում էին նկարիչ Ռուտիլիո Մանետիի 17-րդ դարի «Սուրբ Պետրոսի գերությունը» կտավը գողանալու մեջ: Նկարն անհետացել էր 2013 թվականին, իսկ հետո հայտնաբերվել փոխնախարարի տներից մեկում։ Հետաքննությունը կարծում է, որ Սգարբին կեղծել է նկարը՝ դրա կորուստը թաքցնելու համար։