Իրանը, Իրաքը և Սիրիան ԱՄՆ-ին մեղադրել են Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալու մեջ
Իրանը, Իրաքը և Սիրիան պատասխանել են Իրաքի և Սիրիայի տարածքներին հասցված ամերիկյան հարվածներին։
bfm.ru-ի հաղորդմամբ, Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումները և նման միջադեպերի շարունակությունն անվանել «վտանգ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար»։
Իրաքի կառավարությունը սահմանամերձ շրջանների վրա հարձակումները Բաղդադի հետ նախնական համակարգման մասին ԱՄՆ-ի հայտարարությունները կեղծիք է անվանել։
Իր հերթին, Սիրիայի ԱԳՆ-ն ամերիկյան հարվածները որակել է ԻՊ-ի դեմ պայքարում երկրի բանակի կարողությունները թուլացնելու փորձ։ Սիրիան խորը մտահոգություն է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԱՄՆ գործողությունների արդյունքում կաթվածահար վիճակում է։
Խոսքը երեկ երեկոյան Իրաքում և Սիրիայում 85 թիրախների վրա հասցված հարվածների մասին է։ ԱՄՆ իշխանությունների պարզաբանմամբ, հարձակումն իրականացվել է ի պատասխան հունվարի 28-ին Հորդանանի և Սիրիայի սահմանին ամերիկյան բազայի վրա հարձակման։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան