Մահացել է Էվերեստ բարձրացած առաջին հայ լեռնագնաց Լև Սարկիսովը
86 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենաբարձր գագաթը բարձրացրած հայ լեռնագնաց Լև Սարկիսովը: Այս մասին հայտնել է Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան: Նա առաջին հայն էր, որ 1999թ. հասավ Էվերեստի գագաթ և ընդգրկվեց Գինեսի ռեկորդների ցանկում որպես այդ լեռը բարձրացած ամենատարեց լեռնագնաց
Լև Սարկիսովը ծնվել է 1938 թվականին դեկտեմբերի 2-ին Վորոնեժ քաղաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սարկիսովների ընտանիքը տեղափոխվում է Թբիլիսի: Լև Սարկիսովը Էվերեստ լեռան գագաթ հասել է վրացիների կողմից կազմակերպված կովկասյան թիմի կազմում. այդ թիմը կրում էր «Կովկաս-99» անվանումը:
Լև Սարկիսովը գագաթին հասել է 60 տարեկան 160 օրական հասակում, իսկ նախքան նրա գագաթին լինելը իրենից առաջ բարձրացած լեռնագնացը եղել է 60 տարեկան 161 օրական: Այս մեկ օրվա տարբերությամբ Լև Սարկիսովը գրանցվում է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենատարեց անձ, որ եղել է Էվերեստ լեռան գագաթին: Սարկիսովն Էվերեստի գագաթից դիմել է ողջ աշխարհում բնակվող հայերին, ասելով. «Միասին խաղաղ ապրենք, լավ ապրենք: Ես ձեր ցավը տանեմ: Հե~յ»:
Չորս անգամ վերելք է կատարել Արարատ լեռը։
ՀՀ վարչապետի 2016 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ Լև Սարկիսովին շնորհվել է շնորհակալագիր` լեռնագնացության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար: