Մասկը նշել է երկու միլիոն Tesla ավտոմեքենաների հետկանչման պատճառը
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը պատմել է, որ իր Tesla ընկերության կողմից մեքենաների հետկանչը ենթադրում է էկրանի վրա մի քանի պիքսելների փոխարինում, և խնդիրները կարող են լուծվել հեռակա կարգով. փոխանցումէ «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ուրբաթ օրը ԱՄՆ Ճանապարհների երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) հայտարարել է, որ Tesla-ն հետ է կանչում 2012 թվականից արտադրված ավելի քան 2 միլիոն ավտոմեքենա, ներառյալ Cybertruck-ը, քանի որ նախազգուշացման ցուցիչների տառատեսակը չափազանց փոքր է:
«Այս «հետկանչը» տառացիորեն էկրանի մի քանի պիքսել փոխելու է՝ որպես անլար թարմացման մի մաս: Այս հնացած ստանդարտի համաձայն՝ հեռախոսները «կանչվում են» մի քանի շաբաթը մեկ»,- գրել է նա X սոցիալական ցանցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան