Մարսելում ամուսինը սպանել է հայ կնոջը
Մարսելի Աբովյան հայկական վարժարանը հայտնել է վարժարանի երկարամյա նվիրյալ, հոգաբարձու Անի Հովսեփյանի մահվան մասին: Նշվում է, որ Անի Հովսեփյանը համայնքի ճանաչված անդամներից էր:
Մարսելի հայկական համայնքում քննարկում են նրա ողբերգական մահը:
«Արևելքի»՝ Ֆրանսիայի աղբյուրների համաձայն, Անի Հովսեփյանին մի քանի օր առաջ սպանել է ամուսինը, որը ինչ-ինչ հոգեկան խնդիրներ է ունեցել:
Ամուսինը նույնպես հայ է: Թե ինչ հանգամանքներում է սպանվել կինը, հայտնի չէ, սակայն նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ իրենց բնակարանում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան