Վերին Լարսում մոտ 2300 բեռնատար է կուտակված
Շուրջ 2300 բեռնատարներ Վերին Լարսում են՝ սպասելով ռուս-վրացական սահմանն անցնելու իրենց հերթին։ Սպուտնիկ Գրուզիայի հաղորդմամբ, այս մասին նշված է Հյուսիսային Օսիայի ճանապարհային կառավարման կենտրոնի կայքում։
Ներկա պահին վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով փակ է կցորդով և կիսակցորդով մեքենաների համար։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհը ձյան տեղումների և ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով պարբերաբար փակվում է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին