Fitch-ի վերլուծաբաններն ակնկալում են մինչև 2024 թվականի հուլիսը խաղաղության պայմանագրի ստորագրում Երևանի և Բաքվի միջև
Fitch Solutions-ի (Fitch Group-ի մաս) վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել 2024 թվականի առաջին կեսին։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել արդեն 2024 թվականի առաջին կեսին»,- ասվում է նրանց եզրակացության մեջ։
Միևնույն ժամանակ, Fitch Solutions-ի վերլուծաբանները շատ հավանական են համարում, որ խաղաղության համաձայնագիրը կներառի դրույթներ՝ ուժեղացնելու Ադրբեջանի վերահսկողությունը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ։
Նրանց կարծիքով, 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում ռազմական գործողությունից հետո Ադրբեջանը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ամրապնդել է իր տարածաշրջանային անվտանգությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ալիև. Հայաստանի Սահմանդրությունը փոխելու դեպքում կարող ենք հասնել խաղաղության
- Հայկ Մամիջանյանը Բրյուսելում խոսել է «պարտադրված խաղաղության» անընդունելիության մասին
- Որպեսզի Հայաստանը դառնա «խաղաղության խաչմերուկ», պետք է Չինաստանից մինչև Պորտուգալիա խաղաղ լինի. Արմեն Մինասյան
- Ստեփան Դանիելյան. Խաղաղության շուրջ բանակցություններ չեն եղել ու չկան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին