Փետրվարին սպասվող առավելագուն +23 ջերմաստիճանը սպասվում է Սյունիքում
Հանրապետությունում սպասվում է բավական տաք փետրվար։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է եղանակի կանխատեսում 2024թ.փետրվար ամսվա համար։
Ըստ այդմ, առանձին օրերին կարող է դիտվել մինչև +23 աստիճան տաքություն։ Նման ջերմաստիճան, ըստ կանխատեսման, կգրանցվի Սյունիքի հովիտներում։ Առանձին օրերի Շիրակում կարող է գրանցվել մինչև -25 աստիճան ցուրտ։
Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 2-4 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։
Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը երեկ տեղեկացրեց, որ հանրապետությունում մինչև փետրվարի 4-ը հիմնականում կպահպանվի առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, ինչպես նաև փետրվարի 6-ի առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ, որոնք նախալեռնային, հովտային գոտիներում կլինեն ձնախառն անձրևի ու անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Փետրվարի 6-ի կեսօրից հետո հանրապետության ամբողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան