Հունվարին Թուրքիայում գնաճը կարող է դառնալ ամենաբարձրը ամառվանից ի վեր
Հունվարին Թուրքիայում գնաճը կարող է հասնել 2023 թվականի օգոստոսից ի վեր առավելագույնին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ըստ վերլուծաբանների՝ հունվարին ամսական գների աճը կկազմի 6,3%։ Վերջին հինգ ամիսների ընթացքում այդ ցուցանիշը հետևողականորեն նվազում է։ Դեկտեմբերին Թուրքիայում գնաճն արագացել է ընդամենը 2,9%-ով։
Պաշտոնական տվյալները կհրապարակվեն երկուշաբթի՝ փետրվարի 5-ին։
Փետրվարի 2-ի երեկոյան Թուրքիայի կենտրոնական բանկի ղեկավար Հաֆիզե Գայե Էրքանը անսպասելի հրաժարական է տվել։ Նա հրաժարական տվեց պաշտոնին նշանակումից ընդամենը ութ ամիս անց։ Նրա տեղը զբաղեցրել է Ֆաթիհ Քարահանը։
Վերջին նիստում Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական հաշվարկային տոկոսադրույքը 42,5%-ից բարձրացրել է 45%-ի։ Կարգավորողի քայլը համընկավ կանխատեսումների հետ։