«Իժ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում դի է հայտնաբերվել
Փետրվարի 4-ին, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոց 8/16 հասցեի մոտ տեղադրված չգործող «Իժ» («Բուտկա Մոսկվիչ») ավտոմեքենայի բեռնախցիկում դի կա։ Նմանատիպ տեղեկություն ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում։ Դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Հ. Պետրոսյանի գլխավորությամբ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ավագ օպերլիազոր Տարոն Ներսիսյանի գլխավորությամբ, պարզել են մահացածի ինքնությունը, ում մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում։Բեռնախցիկում հայտնաբերվել է նրա դին՝ դեմքի հատվածն ամբողջությամբ վնասված։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Հարակից հրապարակումներ`
- Գերեզմանատան վարիչի կողմից քաղաքացու դիակն անարգանքի ենթարկելու վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
- Դիակ ծախելու արվեստը կամ էժան գրպանահատում.Անուշ Պողոսյան