Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, Ջերմուկում բուք է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են
«Փետրվարի 4-ին՝ ժամը 18։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»:
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկա օրերին սպասվում է ձյուն և բուք
- Ճամբարակ քաղաքում, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն
- Առանձին շրջաններում սպասվում է բուք
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա