«Մեգամոլ»-ում տղամարդը դանակահարել է մյուսին, որի կյանքի համար պայքարում են բժիշկները
Փետրվարի 4-ին, ժամը 16։30-ի սահմաններում Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում և ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում դանակահարված քաղաքացի կա։ Դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Պարեկներն ու ոստիկանները «Մեգամոլ»-ի երկրորդ հարկում գործող «ֆուդ կորտ»-ի հատվածում հայտնաբերել են արնանման հետքեր և հագուստներ։Մինչ շտապօգնության ժամանումը վիրավորին, ով դանակի մի քանի հարված է ստացել մարմնի տարբեր մասերում, տեղում օգնություն են ցուցաբերել «Մեգամոլ»-ի անվտագնության աշխատակիցները, ապա ժամանած շտապօգնության բժիշկներին օգնել են վիրավորին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան։
Shamshyan.com-ը հայտնում է, որ տղամարդը նշված վայրում եղել է իր կնոջ և երեխայի հետ, երբ այդ տղամարդը մոտեցել է նրան և առանց որևե բան ասելու իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով երեքից չորս հարված է հասցրել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, ում մինչ այդ օգնություն են ցուցաբերել «Մեգամոլ»-ի անվտանգության աշխատակիցները։
«Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություներ՝ ստահակին, ով քստմնելի արարքը կատարել է հարյուրավոր քաղաքացիների ներկայությամբ և դիմել փախուստի, և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ»,-ասվում է լուրում։
Հարակից հրապարակումներ`
- Դանակահարություններ՝ ծննդյան տարեդարձի և կնունքի արարողությունների ընթացքում
- Դանակահարությունից հետո Գագիկ Մելքոնյանի թոռանը չեն կարողանում հայտնաբերել. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները