ԱՄՆ-ը Թուրքիայից լրացուցիչ վճարումներ է պահանջել չմատակարարած F-35-ի պահպանման համար
ԱՄՆ-ը հավելյալ վճարումներ է պահանջում Թուրքիայից հինգերորդ սերնդի ամերիկյան F-35A Lightning II կործանիչների պահպանման և սպասարկման համար, որոնք հանրապետություն չեն տեղափոխվել ռուսական S -400 զենիթահրթիռային համակարգեր գնելու որոշումից հետո։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին գրում է Aydınlık թերթը։
«Ինչպես 2022 թվականի վերջին Sabah-ն էր գրել, ԱՄՆ-ը Թուրքիայից գումար է պահանջում անգարի և դրա պահպանման և սպասարկման ծախսերի համար: ԱՄՆ-ը նաև հավելյալ վճարումներ է պահանջում Թուրքիայից՝ ասելով, որ խափանումներ են եղել F-35 մատակարարման շղթայում և ավելացել է ծախսերը՝ արտադրության մեջ ներգրավված թուրքական ընկերությունների ծրագրից դուրս մնալու պատճառով»,-նշում է Aydınlık-ը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը CNN Turk-ին տված հարցազրույցում ասել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադարձնել Անկարային F-35 ծրագրին, եթե հնարավոր լինի լուծել Անկարայի ձեռք բերած ռուսական S-400 զենիթահրթիռային հրթիռի համակարգերի հարցը։
Թուրքիան դուրս է մղվել F-35-ի ծրագրից 2019 թվականին՝ S-400-ը ձեռք բերելուց հետո։ Երկիրն այդ ինքնաթիռների համար արտադրել էր որոշ բաղադրիչներ, ֆյուզելաժի տարրեր և որոշ համակարգեր:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ԱՄՆ-ից այդպես էլ չկարողացավ ստանալ այդքան սպասված F-35 կործանիչները
- Հունաստանը ԱՄՆ-ի առաջ պայման է դրել F-35 կործանիչների հավաքմանը մասնակցելու համար
- Գերմանիան 10,5 մլրդ դոլար կհատկացնի ամերիկյան F-35 կործանիչներ գնելու համար