«Խնամի, ծանոթ, բարեկամ» շարքից. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«2023 թվականի մայիսին անդրադարձել էի առողջապահական համակարգի կադրային աղետի մասին՝ հատկապես բժիշկների մասով:
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության www.moh.am/#1/119 հղման Հայաստանի Հանրապետության մարզերում բժիշկների թափուր հաստիքները կազմում էին 339, որոնց մեջ գերակշռում էին տեղամասային թերապևտները, մանկաբուժները, ընտանեկան բժիշկները, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները, ընդհանուր վիրաբույժները:
ՀՀ առողջապահության նախարարության կայքով հայտարարել էին, որ Գեղարքունիքի մարզում առկա են 55 թափուր բժշկի հաստիք։ Մամուլը արդեն անդրադարձել էր Գեղարքունիքի մարզից տրանսֆուզիոլոգիայի կլինիկական օրդինատուրան պետական պատվերով անցնող հայր և աղջկա մասին՝ հայրը ՝ 63 տարեկանում է որոշել անցնել կլինիկական օրդինատուրա, որովհետև իրեն պետք է, և դրա հնարավորությունը կար, չնայած որ ՀՀ առողջապահության նախարարության կայքում տեղադրված էր Գեղարքունիքի մարզի պահանջարկը՝ մարզում կար 1 Տրանսֆուզիոլոգի կարիք (https://168.am/2023/08/24/1918058.html... ) :
Անդրադառնամ մեկ այլ ուշագրավ փաստի․․․․
Ըստ օդում կախված լուրերի (պատասխանատու կառույցներին առաջարկում եմ ստուգել) 2023 թվականին նպատակային կլինիկական օրդինատուրան «ընդհանուր վիրաբույժություն» մասնագիտությամբ ավատում է Մարտունու Ծովինար գյուղի բնակիչ Մ․Գ․-Ն (հաճելի պատահականությամբ այս գյուղից է նաև Գեղարքունիքի մարզպետը)։ ՀՀ առողջապահության նախարարությունը Մ․Գ․-ին նշանակում է աշխատանքի Մարտունու ԲԿ-ում որպես վիրաբույժ։
Տեղեկացնեմ, որ Մարտունու ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքը ծավալված է 20 մահճակալով ( հիմքը՝ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշում ), որտեղ աշխատում են 16 վիրաբուժներ, սակայն ՀՀ ԱՆ-ում գտել են, որ Մ․Գ-ն «խիստ կարևոր» կադր է մարզային առողջապահության զարգացման հարցում և սովորելով պետական միջոցների հաշվին,պետք է աշխատի Մարտունու ԲԿ-ում։ Սակայն Մ․Գ-ի և ՀՀ ԱՆ-ի կարծիքները տարբերվում են և Մ․Գ-ն ՝ հրամանագրված լինելով Մարտունու ԲԿ-ում, ըստ օդում կախված տվյալների, զարգացնում է «Էրեբունի ԲԿ»-ի առողջապահությունը։
Նշեմ նաև,որ օրինակ սահմանամերձ Ճամբարակում խիստ վիրաբույժի կարիք կար (հիմքը՝ https://www.moh.am/#1/119 )
Հարց է առաջանում
Այս անգամ որ՞ մարզի հաշվին են կատարել այս լավությունը և ինչու՞ ես դրա համար վճարում դու՝ ԻՄ ԽԱԲՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴ․․․․․․․
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում հիվանդներին տալիս են մի ինսուլին, որից շատ երկրներ հրաժարվել են․ Անուշ Պողոսյան
- Անուշ Պողոսյան. Կադրային աղետի ֆոնի վրա առողջապահության նախարարի ամբիցիաները, որի համար վճարում ես դու՝ իմ խաբված ժողովուրդ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան