Թշնամու պահանջով, Սահմանադրություն փոխելը, կապիտուլացիայի վերջին արարն է. Արմեն Մարտիրոսյան
ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը գրում է.
«1. Թշնամու պահանջով, Սահմանադրություն փոխելը, կապիտուլացիայի վերջին արարն է։
2. Անգամ քո ամենավառ մանիպուլյացիայի պարագայում իսկ, մեր հարևան Իրանը և Վրաստանը, բարեբախտաբար, գիտեն, որ Հայաստանը իրենց դեմ երբեք չի պատերազմի։
3. Ադրբեջանի գյուղացիներից` մինչև ՄԱԿ գլխավոր քարտուղար գիտեն, որ հայերը միայն պաշտպանվել են, երբեք նախահարձակ չեն եղել։
4. Զենք բերելը քաղաքական շահի խնդիր է, Սահմանադրությունը կապ չունի։
5. Հայաստանի իսկական Սահմանադրությունը պետք է ընդունվի Սահմանադիր ժողովի կողմից։
6. Սահմանադրություն էլ փոխես` միևնույն է, դու հայ ժողովրդին պարտության տարած ղեկավար ես` դրանից բխող հետևանքներով։
ՀԳ. Մի բանում ճիշտ ես։ Ինչքան պարզունակ ստես, այնքան հեշտ ընդունելի կլինի այն»։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրության որոշ սկզբունքների փոփոխման անհրաժեշտություն կա. դատավոր Մասիս Մելքոնյան
- Մի օրը կխոսեն Սահմանադրությունը, հետո՝ գերբն ու օրհներգը փոխելու մասին, մինչդեռ մեզ գոյաբանական վտանգ է սպառնում. Փորձագետ
- Էսօր մեր Գաբբիին բարեհաջող վիրահատել են. Արմեն Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան